Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.00, EUR 570.60, RUB 6.64, GBP 632.83
+23 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+30 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԱՀԿ-ում «Ռեմդեսիվիր»-ն անվանել են #COVID_19-ի դեմ «հուսադրող» դեղամիջոց
15:15, 04.07.2020

Հակավիրուսային դեղամիջոցների փորձարկումների ընթացքում միայն Ռեմդեսիվիր պրեպարատն է ցուցադրել հուսադրող արդյունքներ՝ COVID-19-ի դեմ: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի տեղակալ Սումիա Սվամինաթանը: Ճեպազրույցը հեռարձակվել է ԱՀԿ-ի թվիթերյան էջում:

Ըստ նրա՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղամիջոցի ընդունումը հիվանդներին թույլ է տալիս ավելի արագ ապաքինվել: Ռեմդեսիվիր ստացած վարակակիրները 15 օրվա փոխարեն ապաքինվել են 11 օրում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները կորոնավիրուսի բուժմանը նպաստող Ռեմդեսիվիր դեղամիջոցի ավելի քան 500000 չափաբաժին է ձեռք բերել՝ եվրոպական և այլ երկրներին գրեթե զրկելով դեղամիջոցի հասանելիության հնարավորությունից։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր