Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.00, EUR 570.60, RUB 6.64, GBP 632.83
+23 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+30 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Քաղաքացիներն ահազանգում են, որ տոմսերի արժեքը գերազանցում է դեսպանության հայտարարության մեջ նշված գինը
15:20, 04.07.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է. «Հայտնում ենք, որ դեսպանությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված հուլիսի 3-ին «Վնուկովո» օդանավակայանից «Aircompany Armenia» ընկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի վերաբերյալ։

Քաղաքացիները, մասնավորապես, ահազանգել են, որ չվերթի տոմսերի արժեքը օդանավակայանի տարբեր տոմսարկղերում գերազանցել է դեսպանության հայտարարության մեջ նշված գինը։

Նշենք, որ տոմսի սահմանված արժեքի (13 հազ․ 200 ռուբլի) վերաբերյալ տեղեկատվությունը դեսպանությանը պաշտոնապես տրամադրել է նշված ավիաընկերությունը։

Հետագայում նման իրավիճակից խուսափելու համար՝ կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար, տոմսերը գնել միայն հայտարարության մեջ նշված համարի տոմսարկղից, իսկ նման դեպքերի պարագայում՝ դիմել օդանավակայանում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչին»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր