ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Առանց Արցախի՝ անհնար է որևէ առաջընթաց ունենալ և արդյունավետ լուծումներ գտնել». Արայիկ Հարությունյան
18:10, 04.07.2020 | mamul.am
3069 | 0

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր ընդունել եմ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Քննարկված հարցերից առանցքայինը, բնականաբար, ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներն էին: Մեկ անգամ ևս վերահաստատել եմ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, այն է՝.

ա) միջնորդական առաքելության առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը մեզ համար շարունակում է մնալ ամենաընդունելին,

բ) բանակցային գործընթացում առանց Արցախի Հանրապետության՝ որպես լիիրավ կողմի լիարժեք մասնակցության անհնար է որևէ առաջընթաց ունենալ և արդյունավետ լուծումներ գտնել:

Իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական դիրքորոշումն ու ռազմատենչ հայտարարությունների շարունակումը կողմերին միայն զրկում է խաղաղ կարգավորման գործընթացում իրական արդյունք ապահովելու հնարավորությունից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր