ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանում կրկին բողոքի ցույցեր են». Կարեն Հովհաննիսյան
20:50, 04.07.2020 | mamul.am
5018 | 0

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում հանգստյան օրերին կարատինային հատուկ ռեժիմի պայմաններում կրկին բողոքի ցույցեր են, որոնք ուղեկցվում են ճանապարհ փակելով։
Ադրբեջանի Սաաթլի շրջանի բնակիչներն արդեն երկու օր է՝ բողոքում են, որ չունեն ոռոգման ջուր, որ չորանում են այգիները և ցանքատարածությունները։
Իշխանությունը փոխանակ հարցին լուծում տա, դեպքի վայրեր է ուղարկում մեծաքանակ ուժայինների, որպեսզի ցրեն բողոքի ակցիաները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր