Տավուշի մարզում հուլիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Կամազ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 ժամկետային զինծառայողներ տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ հետազոտվել են, և պարզվել է, որ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից 4-ն արդեն դուրս են գրվել հոսպիտալից։ |