ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին
19:40, 04.07.2020 | mamul.am
7098 | 0

Այսօր՝ ժամը 16:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում՝ ննջասենյակում տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս-ի դին: Աղբյուրի տեղեկություններով՝ նա ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում և այս պահին քննարկվում է՝ դեպքով Շիրակի մարզի քննչական վարչությունն է զբաղվելու, թե՞ ռազմաբազայի ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր