ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Իսպանացի քաղաքական գործիչն առցանց կոնֆերանսի ժամանակ մերկ հայտնվել է տեսախցիկի առաջ
00:10, 05.07.2020 | mamul.am
23250 | 0

Տորելավեգա քաղաքի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Բերնարդո Բուստիլիոն առցանց կոնֆերանսի ժամանակ որոշել է լոգանք ընդունել և մերկ վիճակում հայտնվել է համակարգչի տեսախցիկի առջև:

Հուլիսի 3-ին կոնֆերանսը հեռարձակվել է նաև հեռուստատեսությամբ և տեղի ունեցածը չի վրիպել լրագրողների, քաղաքական գործիչների և քաղաքացիների աչքից:

Սկանդալային կոնֆերանսն սկսվել է առավոտյան ժամը 8-ին և շատ երկար է ձգվել: Այդ օրը Բուստիլիոն պետք է դստերը տաներ պարապմունքների, որից հետո պետք է գնար 2-րդ աշխատանքին, գրում է The Independent-ը:

Երեկոյան ժամը 5-ի շրջանում Բուստիլիոն, հասկանալով, որ երկար ձգձգվող տեսակոնֆերանսի պատճառով չի կարողանա լոգանք ընդունել, որոշել է երկու գործ միանգամից անել՝ աշխատանքային համակարգիչն իր հետ վերցնելով լոգասենյակ:

Մոռանալով համակարգչի մասին՝ նա լողացել է, այնուհետև հայտնվել համակարգչի տեսախցիկի առաջ բոլորովին մերկ վիճակում:

Տեղի ունեցած միջադեպի հետևանքով Բերնարդո Բուստիլիոն կորցրել է իր աշխատանքը: Նա որոշել է հրաժարվել քաղաքական գործչի իր կարիերայից, որպեսզի չվնասի կուսակցության վարկանիշը:

Իսպանացի քաղաքական գործիչն առցանց կոնֆերանսի ժամանակ մերկ հայտնվել է տեսախցիկի առաջ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր