Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.00, EUR 570.60, RUB 6.64, GBP 632.83
+25 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+30 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Լիտվացի բժիշկների առաքելությունը Հայաստանում ավարտվեց
22:30, 04.07.2020

ՀՀ-ում Լիտվայի դեսպանությունը հայտնում է. «Առաքելությունը ավարտված է։ Շնորհակալ ենք բոլորին։

«Այս ամիսը շատ ինտենսիվ էր՝ պլանավորման երկու շաբաթ և Հայաստանում առաքելության տեղակայման երկու շաբաթ: Հուսով եմ, որ մեր բժիշկներին հաջողվեց որոշակիորեն թեթևացնել Երևանի երկու հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։

Թե՛ բժշկական և թե՛ մասնագետների թիմերը փորձել են ամեն ինչ անել փոխանցելու COVID-19-ի դեմ պայքարի լավագույն փորձը։ Համենայն դեպս, մինչ այժմ Լիտվան կարելի է համարել հաջողված պատմություն այս առումով:

Սա նաև շատ օգտակար փորձ է մեր մասնագետների համար՝ աշխատելու մի համակարգում, որը շատ ավելի մեծ ճնշման տակ է, քան այն, ինչ մենք տեսել ենք Լիտվայում: Սա նաև շատ ավելի երկարատև և խորքային համագործակցության սկիզբ է:

Ես հպարտ եմ, որ մի քանի նախարարություններ և գործակալություններ, ինչպես նաև Լիտվայի ամենամեծ երեք հիվանդանոցները միավորվեցին՝ օգնելու Հայաստանին, նրա բուժաշխատողներին և մարդկանց: Այս նախագծին նաև աջակցել են Շվեդիան և ԵՄ-ն:

Արևելյան գործընկերության երկրների հետ համերաշխությունը երբեք դատարկ խոսք չի եղել մեզ համար: Այս նախագիծը հստակ ապացույց է, որ Հայաստանը միայնակ չէ COVID-19-ի դեմ պայքարում», - ասել է Հայաստանում Լիտվայի դեսպան
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր