ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթների մասին
22:55, 04.07.2020 | mamul.am
5068 | 0

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է. «Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթների մասին

Հայտնում ենք, որ «Aircompany Armenia» ընկերության կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս/թ․ հուլիսի 5-ին՝ ժամը 20։30-ին «Վնուկովո» օդանավակայանից տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացողները կարող են ձեռք բերել ս/թ․ հուլիսի 5-ին (սկսած ժամը 15:00-ից) «Վնուկովո» օդանավակայանի N24/2 տոմսարկղից (2-րդ հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով նշյալ ընկերության կայքից (armeniafly.com):

Տոմսերը վաճառվում են նաև ընկերության երևանյան գրասենյակում (հասցե՝ Վ․ Սարգսյանի 10):

Ըստ ընկերության փոխանցման՝ տոմսի արժեքը 14 հազ․500 ռուբլի է։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

Չվերթի հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը:
Ս/թ․ հուլիսի 7-ին՝ ժամը 18:10-ին տեղի կունենա նաև Վորոնեժ-Երևան չվերթը։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել Օդային հաղորդակցության Վորոնեժի կենտրոնական գործակալության (ЦАВС) տոմսարկղից (1-ին հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով նշյալ ընկերության կայքից (armeniafly.com):

Ըստ ընկերության փոխանցման՝ տոմսի արժեքը 13 հազ․ ռուբլի է։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

Չվերթի հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր