ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Վթար՝ անչափահաս վարորդի մասնակցությամբ. 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց
10:40, 05.07.2020 | mamul.am
7034 | 0

Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Գանձակ-Սարուխան գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Գանձակ գյուղի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ս.-ի վարած ВАЗ 21099 մակնիշի և Սարուխան գյուղի բնակիչ, 17-ամյա Նարեկ Խ.-ի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Գագիկ Ս.-ն և և Նարեկ Խ.-ի ուղևորներ, Սարուխան գյուղի բնակիչներ, 15-ամյա Խաչիկ Ն.-ն, 17-ամյա Միշա Զ.-ն, 17-ամյա Սասուն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Վթար՝ անչափահաս վարորդի մասնակցությամբ. 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց
Վթար՝ անչափահաս վարորդի մասնակցությամբ. 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր