Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.00, EUR 573.17, RUB 6.58, GBP 634.96
+26 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+32 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Գուցե մեզ Սահմանադրություն պետք չի». Արամ Սարգսյան
22:05, 05.07.2020

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Սահմանադրության օրն է, որի «Այո»-ն մեր երկրում այդպես էլ ոչ մի անգամ արդար քվե չստացավ։ Գուցե մեզ Սահմանադրություն, Սահմանադրական դատարան ընդհանրապես պետք չի, ու այդ պատճառով է, որ ժողովուրդը չի հավատում ու չի քվեարկում։ Չէ, ավելի շուտ մեզ Սահմանադրության փոփոխությամբ սեփական իշխանությունն ամրապնդող իշխանություն պետք չի... Համոզված եմ, որ վաղուց ժամանակն է կենտրոնաձիգ, լրիվ նախագահական, համազոր հանրային մանդատ ստացած կառավարման համակարգով, արդար «Այո» ստացած ու այլևս չփոխվող Սահմանադրություն ունենալ, հետևաբար հույսով ու սպասումով ասում եմ՝ Տոնդ շնորհավոր, Սահմանադրություն ջան»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր