ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Նոր Սահմանադրություն է պետք». Արթուր Սաքունց
16:25, 05.07.2020 | mamul.am
3817 | 1

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես։

Այո՛, իշխանությունների տարանջատման և փոխզսպման, արդյունավետ հակակշիռների մեխանիզմն ապահովող, հանրային լայն մասնակցությամբ և վստահության քվե ստացած սահմանադրությունը կարող է լինել բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման երաշխիքը, որը կապահովի սահմանադրության նկատմամբ հանրային վստահությունը։

Այո՛, ժողովրդավարական, իրավական սոցիալական և դրանց հիման վրա ինքնիշխան պետության կառավարման համար նոր Սահմանադրություն է պետք։

Պետության զավթումը երաշխավորող Սահմանադրությունը պետք է նետել պատմական արխիվ։

Եվ ամեն ջանք, գիտելիք ու կարողություն կներդնենք այս գլխավոր և որոշիչ նշանակություն ունեցող խնդրի լուծման համար։

Սահմանադրությունն այսպիսով կենսական նշանակություն ունեցող և ոչ թե կեղծ օրակարգային հարց է Հայաստանում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր