ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ուժգին պտտահողմը ջերմոցներ է տապալել
18:25, 05.07.2020 | mamul.am
7306 | 0

Երեկ՝ հուլիսի 4-ին, ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում:

Ըստ բնակիչների՝ այն տևել է մի քանի րոպե ու դրա արդյունքում էլ մի քանի ջերմոցներ տապալվել են, տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Նույնիսկ կան ջերմոցներ, որոնց հսկայական երկաթե սյուները պտտահողմը հիմքից պոկել ու շպրտել է մոտ 200 մետր հեռու:

Գյուղացիները դիմել են Արմավիրի մարզպետարան և պատասխան ստացել, որ մարզպետարանի գյուղ կգան երեքշաբթի օրը: Գյուղացիների խոսքով՝ միլիոնավոր դրամների կորուստներ են կրել:

Ուժգին պտտահողմը ջերմոցներ է տապալել
Ուժգին պտտահողմը ջերմոցներ է տապալել
Ուժգին պտտահողմը ջերմոցներ է տապալել
Ուժգին պտտահողմը ջերմոցներ է տապալել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր