Երեկ՝ հուլիսի 4-ին, ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում: Ըստ բնակիչների՝ այն տևել է մի քանի րոպե ու դրա արդյունքում էլ մի քանի ջերմոցներ տապալվել են, տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Նույնիսկ կան ջերմոցներ, որոնց հսկայական երկաթե սյուները պտտահողմը հիմքից պոկել ու շպրտել է մոտ 200 մետր հեռու: Գյուղացիները դիմել են Արմավիրի մարզպետարան և պատասխան ստացել, որ մարզպետարանի գյուղ կգան երեքշաբթի օրը: Գյուղացիների խոսքով՝ միլիոնավոր դրամների կորուստներ են կրել:
|