ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել»․ Գևորգ Պետրոսյան
09:45, 06.07.2020 | mamul.am
14559 | 3

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ առանց դիմակի, անձնագրի, կառնիզի ու լյուստրայի, իջա բակ՝ մեքենայից զինգրքույկս վերցնելու:
Ճանապարհին ոստիկան չպատահեց, բայց միևնույնն է, ի շահ արդարության, օրենքի առաջ հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների իրացման, այսօր որոշել եմ գնալ ոստիկանություն և տուգանվել...

Ամոթից քունս չի տանում...

Բա բյուջեն պտի լցվի՞, թե՞ չէ...

Համ էլ հո Դանիել Իոաննիսյանից հետ չե՞մ մնալու: Ձեռի հետ էլ մի հատ հայտարարություն կարող ա տամ, որ լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել, կարող ա կպնի, էտ առիթով էլ տուգանեն: Մեկ ա ներդրողներ երբեք չեն գալու:

Ո՞վ հավես ունի՝ գա ծեփռտվի պատերին...

Մենք պտի տուգանվենք, որ բյուջեն լցնենք...

Ընենց որ, դմփ-դմփ-հու...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր