ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մահացել է իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն
11:35, 06.07.2020 | mamul.am
15842 | 0

91 տարեկանում մահացել է իտալացի հանրահայտ կոմպոզիտոր, գործիքավորող և դիրիժոր, «Կնքահայրը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Էնիո Մորիկոնեն, հայտնում է la Repubblica-ն։

Մորիկոնեն հինգ անգամ առաջադրվել է «Օսկարի», իսկ 2007-ին «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆիայի ոլորտում ունեցած ավանդի համար։ 1987թ. «Անձեռնմխելիները» կինոնկարի երաժշտության համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Գրեմի» մրցանակների։ Մորիկոնեի երաժշտությամբ կինոնկարներից են «Մի բուռ դոլարների համար», «Մի քանի դոլարով ավել», «Լավը, վատը, չարը», «Մի անգամ վայրի Արևմուտքում», «Մի անգամ Ամերիկայում», «Առաքելություն», «Մալենա», «Դեկամերոն», «Բագսի», «Պրոֆեսիոնալ», «Նոր կինոթատրոն՝ Պարադիզ», «Լեգենդ դաշնակահարի մասին», «Ծովահրեշ» հեռուստասերիալը։

Մահացել է իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն
Մահացել է իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր