ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանը փորձում է հայկական գործոնը ներքաշել այս պատմության մեջ». Կարեն Հովհաննիսյան
03:15, 07.07.2020 | mamul.am
4798 | 0

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված այն լուրերի հետ, ըստ որի՝ ռուսական «Կոնտեյիներ» ռադիոլոկացիոն կայանի միջոցով հայտնաբերվել է անհայտ ինքնաթիռ, որը հարվածներ է հասցրել Իրանին Ադրբեջանի օդային տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է իր օդային տարծքից Իրանին հարվածելու մասին լուրերը։

«Այդ հաղորդագրությունը, որը տարածվել է հայանպաստ ուժերի կողմից, անհիմն է, կեղծ և ուղղված է ադրբեջանա-իրանական հարաբերությունների խարխլմանը: Պարզ է, որ տեղեկատվության տարածումը ոչ այլ ինչ է, քան երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին վնաս հասցնել։

Տեղեկացնում ենք, որ մինչ օրս Ադրբեջանի տարածքից ոչ մի քայլ չի ձեռնարկվել և չի ձեռնարկվի հարևան Իրանի Իսլամական հանրապետության դեմ»,- ասված է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ադրբեջանն իր ձեռագրի համաձայն, կրկին փորձում է հայկական գործոնը ներքաշել այս պատմության մեջ և այս տեղեկատվության մեղքը գցել հայկական լոբբիստական ուժերի վրա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր