Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.66, EUR 572.79, RUB 6.59, GBP 634.22
+28 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Նոր՝ 300000-500000 դրամ տուգանք են բերում մարդկանց գլխին». Արման Աբովյան
20:10, 06.07.2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես ոնց հասկացա` իշխանությունը շարունակում է սրընթաց կտրվել իրականությունից և գտնվելով ինքնահավանության «դոզայի» տակ՝, իրականացնում է «թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական» տոտալ ֆինանսական ճնշումը «հպարտ քաղաքացիների» հանդեպ։
Համատարած դիմակատուգանքները, բանկային տեռորը, հարկային բեռը, գույքահարկի ավելացումը քի՞չ էր, նոր տուգանքներ են բերում մարդկանց գլխին։
Ախր, ինչպե՞ս կամ ո՞նց բացատրել, երբ այս ծանրագույն իրավիճակում մարդկանց ֆինանսական բեռը թեթևացնելու փոխարեն կրկին «տուգանքների մուրճով» մշրում են մարդկանց։
Խոսքը նախատեսվող նոր տուգանքի մասին է, որը պետք է կիրառվի այն մեքենաների սեփականատերերի հանդեպ, որոնց տրանսպորտային միջոցները չեն ունենա «կատալիզատոր», (մանրամասները առայժմ դրված են հանրային քննարկման)։ Մի հարց. դուք պատկերացնո՞ւմ եք հետևանքներն այս օրինագծի։ Իմիջիայլոց, խոսքը գնում է 300000֊500000 դրամ տուգանքի մասին։
Արդեն այս ամենը, պարզապես, անտանելի է դառնում»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր