ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Բառեր չեմ գտնում Զոհրաբյան Նաիրայի ահավոր միտքը մեկնաբանելու համար». Լյովա Եղիազարյան
20:15, 06.07.2020 | mamul.am
9972 | 1

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Փախել եք ձեր երկրից մի կտոր լափի համար»,- արտերկրում ապրող իր հայրենակցին նաև «բոմժ» համարելով՝ ասում է Եվրոպայում Հայաստանը ներկայացնող, Աժ Մարդու իրավունքների հանձաժողովի նախագահը, պատգամավորը, հայ կինը, հայ մայրը, հայը...:
Բառեր չեմ գտնում Զոհրաբյան Նաիրայի այս ահավոր միտքը մեկնաբանելու համար: Գուցե ինձ օգնեն Բարգավաճի՝ ազգի միասնությամբ «մտահոգ» ղեկավարը և պատգամավորնե՞րը, որոնք առիթը բաց չեն թողնում խոսել ազգի համախմբման, ազգի տարբեր հատվածների միջև սեպ չխրելու մասին:
Գուցե մեկնաբանեն հակահեղափոխական դաշինքի իրենց գործընկեր դաշնակցականնե՞րը, որոնք սփյուռքը համարում են եռամիասնության սյուներից մեկը, որոնք իրենց համարում են սփյուռքահայության շահերի միակ պաշտպանը հայրենիքում:
Ի՞նչ կասեք, ազգային պահպանողական հանրապետականներ, բա ո՞ւր մնաց նժդեհյան ձեր գաղափարները ցեղի մասին:
Դե Վանեցյանի համար սփյուռքի հայերը միայն Ռուսաստանի մեծահարուստներն են՝ իրենց տված կաթով, իսկ քոչարյանական խառնամբոխի համար միևնույն է՝ ի՞նչ սփյուռք, ի՞նչ սփյուռքահայ, միայն թուլափայ:
Նաիրայի այս վտանգավոր հայտարարությունը պետք է դատապարտի արժանապատիվ ցանկացած մարդ, քննարկման առարկա դառնա ԱԺ-ում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր