Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.42, EUR 568.62, RUB 6.36, GBP 618.13
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
20 հազար և 50 հազար դրամ. դիմակ չդնելու տուգանքները մեծացնելու նախագիծ է մշակվել
22:45, 06.07.2020

«Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի կայքից։

Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխություններով արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20.000 ՀՀ դրամ): Բացի այդ, արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 ՀՀ դրամ)։

Նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր