ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Իշխանությունը ՍԴ դատավորներ կառաջադրի իրեն հարմար թեկնածուների». Արմեն Եղիազարյան
23:30, 06.07.2020 | mamul.am
3772 | 1

«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը հայտնել է, որ «Լուսավոր Հայաստանն» իր քաղաքական պատասխանատվությունը չի տեսնում առաջացած սահմանադրական ճգնաժամի մեջ:

Նրա խոսքով՝ ԼՀԿ-ն իր դիմումը ՍԴ կուղարկի Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ավարտից հետո, երբ էլ այն ավարտվի, քանի որ չի ուզում սպասարկել ո՛չ նախկին, ո՛չ գործող իշխանությունների և կոնկրետ անձերի շահերը:

«ՍԴ որոշ անդամներ կփոխարինվեն, և կստեղծվի բալանս, փոխզսպում՝ երկու թևերն էլ ներկայացված կլինեն՝ և՛ նախկին, և՛ ներկա իշխանության ներկայացուցիչները: Նոր դատավորները պետք է լինեն անկախ, բայց աչքի առաջ ունենալով ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանին՝ կարելի է պնդել, որ իշխանությունը կառաջադրի իրեն հարմար թեկնածուների: ՍԴ կազմը փոխելու քայլը քաղաքական է. ՍԴ դատավորի մուտքը դատարան արգելելն իրավաչափ չէ, այդ հրահանգը եղել է իշխանությունից»,- ասել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Իշխանությունը ՍԴ դատավորներ կառաջադրի իրեն հարմար թեկնածուների». Արմեն Եղիազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր