ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Վրաստանը չի բացի Հայաստանի հետ սահմանը. ի՞նչ հիմնավորում է ներկայացվում. «Ժամանակ»
08:55, 07.07.2020 | mamul.am
8563 | 0

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրացական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այդ երկրի իշխանությունները մտադիր չեն Հայաստանի հետ սահմանը բացել, քանի դեռ Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ:

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է բացել հարևանների հետ սահմանները, ինչը հնարավորություն կտա վրացական բիզնեսին հատկապես ամառային տուրիստական շրջանում գումար վաստակել, սակայն Վրաստանի իշխանությունը կտրուկ դեմ է դրան՝ որպես հիմնավորում ներկայացնելով, օրինակ, Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի առկայությունը»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր