ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայաստանում կարգելվե՞ն հղիության արհեստական ընդհատումները (աբորտները)․ «Ժողովուրդ»
09:00, 07.07.2020 | mamul.am
5323 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Ազգային ժողովի կայքում հրապարակվել է օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Հայաստանում կարգելվեն հղիության արհեստական ընդհատումները (աբորտները)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հղիությունն իրական վտանգ է ստեղծում կնոջ կյանքի համար։ Նախագծով առաջարկվում է ամրագրել չծնված երեխայի կյանքի իրավունքը բեղմնավորման պահից և չծնված երեխային կյանքից ապօրինի զրկելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն՝ միաժամանակ պատասխանատվությունից ազատելով երեխայի մորը և բարեխիղճ բուժաշխատողներին։

Գործող կարգավորումներով աբորտը թույլատրվում է մինչև հղիության 12 շաբաթը, իսկ դրանից հետո աբորտը կարող է թույլատրվել բժշկական և «սոցիալական» ցուցումների դեպքում, ինչպիսիք եք հղիության ընթացքում ամուսնու մահը, կնոջ կամ ամուսնու՝ ազատազրկման վայրում պատիժ կրելը, հղիության ընթացքում ամուսնալուծությունը, բռնաբարության արդյունքում հղիությունը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միայն պաշտոնական տվյալներով անկախությունից ի վեր Հայաստանում գրանցվել է գրեթե կես միլիոն աբորտ»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր