ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Աղքատ՝ հպարտ, հարուստ՝ մուրացիկ. ովքե՞ր են ընդգրկված սոցիալական աջակցության ծրագրերում. «Ժամանակ»
09:05, 07.07.2020 | mamul.am
5420 | 1

«Ժամանակ» թերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020-2025 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագիրը»:

Գնահատելով աղքատ խավին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետությունը՝ ծրագրի հեղինակները նշում են, որ սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկվածների միայն 60-65 տոկոսն իսկապես դրա կարիքն ունի, «ինչը նշանակում է, որ համակարգում ընդգրկված ընտանիքների 35-40 տոկոսն իրականում աղքատ չէ և չպետք է նպաստառու լինի»:

Մյուս կողմից՝ իսկապես աղքատների 50 տոկոսը չի կարողանում ընդգրկվել սոցիալական աջակցության ծրագրերում, ինչը էականորեն նվազեցնում է տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետությունն ու որակը»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր