Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել Facebook սոցցանցում՝ հորդորելով աջակցել Հայաստանում համավարակից տուժած փոքր բիզնեսին։ #SupportArmenia․ հաշթեգով գրառման տեքստում նա նշել է, որ համավարակի պայմաններում շատ ձեռնարկություններ ստիպված են եղել կրճատել իրենց արտադրությունը։ Քարդաշյանը գրել է, որ «ֆինանսական օգնության մատչելիությունը միշտ չէ, որ հասանելի է, և շատ փոքր, ընտանեկան ձեռնարկություններ ստիպված են եղել արտադրությունը կրճատել մինչև 90%-ով»։ |