ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«ԱՀԿ-ն նման հայտարարություն չի տարածել»․ Արսեն Թորոսյան
12:10, 07.07.2020 | mamul.am
4257 | 0

«ԱՀԿ-ն հայտարարություն է տարածել, որ առողջ մարդիկ կարող են բաց տարածքում դիմակ չկրել։ Արդյո՞ք ՀՀ-ն հետևելու է այս կոչին»,- ասուլիսի ժամանակ դիմելով Արսեն Թորոսյանին՝ հարց ուղղեցին լրագրողները։

«ԱՀԿ-ն նման հայտարարություն չի տարածել, ասել է՝ պետք է պահպանել սոցիալական հեռավորություն, դիմակներ կրել այն դեպքերում, երբ հեռավորությունը հնարավոր չէ ամբողջությամբ պահպանել, կոչ է արել հատկապես քրոնիկ հիվանդություններով ու տարեց քաղաքացիներին կրել բժշկական դիմակներ»,- արձագանքեց նախարարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր