ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6368 նոր դեպք
13:50, 07.07.2020 | mamul.am
4452 | 0

Ռուսաստանի 82 շրջանում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6 368 դեպք է հաստատվել, մահացել է 198 մարդ (նախօրեին՝ 135): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 694 230 մարդ։ Հիվանդության բռնկումից ի վեր մահացել է 10 494 մարդ։ Ապաքինվել է 463 880 հիվանդ (նախօրեին՝ 9 551 մարդ)։ Ներկա պահին ակտիվ բուժման փուլում է գտնվում 219 856 քաղաքացի։

Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 629, մահացել է 24, ապաքինվել է 2 066 մարդ։ Մերձմոսկվայում` 177, Սանկտ Պետերբուրգում՝ 278, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 283, Իրկուտսկի շրջանում՝ 245, Սվերդլովսկի շրջանում՝ 226, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 198, Յամալ-Նենեցի ինքնավար Օկրուգում՝ 189, Ալթայի երկրամասում՝ 171, Մուրմանսկի շրջանում՝ 158, Վորոնեժի մարզում՝ 139, Չելյաբինսկի մարզում՝ 138, Կրասնոյարսկի երկրամասում՝ 132, Արխանգելսկի շրջանում՝ 119։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր