ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մենք որոշել ենք ապրել վիրուսի հետ՝ անկախ թվերից»․ Թորոսյանի հարցազրույցը՝ #BBC-ին
14:15, 07.07.2020 | mamul.am
7248 | 1

BBC-ն անդրադարձել է Վրաստանում կորոնավիրուսի դեմ հաջողված պայքարին՝ հոդվածը վերնագրելով «Ինչպե՞ս «երեք հրացանակիրները Վրաստանում պայքարեցին կորոնավիրուսի դեմ»։ Հոդվածում հեղինակը, ով Հարավային Կովկասի հարցերով լրագրող Ռայան Դեմիտրին է, գովեստի խոսքեր է գրել գիտնականներ Պաատա Իմնաձեի, Թենգիզ Ցերցվաձեի և Ամիրան Գամկրելիձեի մասին, ովքեր համավարակի բռնկման շրջանում ստացել են «երեք հրացանակիրներ» անվանումը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողված փորձի արդյունքում Վրաստանը ներառվել է ԵՄ անդամ չհանդիսացող 15 երկրների ցանկում, որոնց հետ ԵՄ-ն բացում է սահմանը:

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 000-ից քիչ դեպք, մահացել է 15 մարդ, գործում է 19 լաբորատորիա, որտեղ թեստավորում են իրականացնում:

BBC-ն Վրաստանում համաճարակային իրավիճակը համեմատում է նաև հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, որտեղ, ըստ աղբյուրի, «կորոնավիրուսը մոլեգնում» է:

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը BBC-ի հետ զրույցի ժամանակ նշել է՝ վարակակիրների թիվն աճում է, սակայն երկիրը չի կարող սահմանափակումների մեջ մնալ:

«Մենք որոշել ենք ապրել վիրուսի հետ՝ անկախ թվերից: Մենք այն արմատախիլ անելու վերջնական նպատակ չունենք, քանի որ դա անհնար է: Եթե ստիպված լինենք մեկ տարով փակել սահմանները, ամիսներով ու տարիներով փակել ձեռնարկությունները, ապա կմահանանք այլ պատճառներից»,- նշել է Թորոսյանը:

Հոդվածում անդրադարձ կա նաև Ադրբեջանում համաճարակային իրավիճակին, որտեղ ձեռնարկված քայլերն արդյունք չեն տալիս:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր