31-ամյա կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հեռացել է «Փյունիկից»։ Լրացել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։ Կառլեն Մկրտչյանը Փյունիկ էր վերադարձել 2017 թվականին։ 2005 թվականից խաղալով «Փյունիկում», Մկրտչյանը մասնակցել է 164 խաղի՝ դառնալով 16 գոլի հեղինակ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: |