ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հայփոստ»-ը նոր գլխավոր տնօրեն ունի
18:55, 07.07.2020 | mamul.am
4232 | 0

ՓԲԸ դիտորդ խորհրդի հուլիսի 6-ի նիստին կայացած մրցույթի արդյունքներով՝ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել և նշանակվել է Հայկ Կարապետյանը: Այս մասին տեղեկացնում են «Հայփոստ» ընկերությունից։ «Նշենք, որ Հայկ Կարապետյանը սույն թվականի ապրիլի 20-ից իրականացրել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար: Ստորև ներկայացնում ենք Հայկ Կարապետյանի կենսագրական տվյալները:

Աշխատանքային փորձ

2019թ. հուլիս — 2020 թ. ապրիլ

Round Bank («Բանկ Ռաունդ» ՍՊԸ) ք․ Մոսկվա,

Պրոդուկտների գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ

2016թ. օգոստոս —2019թ. հունվար

Beeline VEON GROUP («ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) ք․ Երևան,

Կոմերցիոն տնօրեն

2014թ. հոկտեմբեր —2016թ. օգոստոս

MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), ք․ Մոսկվա

Ֆինանսական ծառայությունների գծով տնօրեն

2011թ. հոկտեմբեր —2014թ. սեպտեմբեր

MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), ք․ Մոսկվա

Մանրածախ ֆինանսական պրոդուկտների գծով ղեկավար

2010թ. օգոստոս - 2011 թ. սեպտեմբեր

MTT, Multiregional Transit Telecom, (Միջտարածաշրջանային ՏրանզիտՏելեկոմ ԲԲԸ), ք․ Մոսկվա

Ինտերնետային բիզնեսի նախագծերի բաժնի տնօրեն

2008թ. օգոստոս - 2010 թ. օգոստոս

Viva-Cell MTS ՄՏՍ Հայաստան («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ), ք․ Երևան

Առաքման ուղիների գծով ավագ համակարգող

2007թ. մայիս - 2008 թ. օգոստոս

Qiwi (Qiwi-Հայաստան) Երևան,

Տնօրեն

2006թ․ հուլիս - 2007 թ.մայիս

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը Մոսկվայում
Հատուկ նախագծերի գծով ներկայացուցչության ղեկավարի տեղակալ

Կրթություն

Ն.Է. Բաումանի անվան Մոսկվայի Պետական Տեխնիկական Համալսարան, Ինֆորմատիկայի և կառավարման համակարգերի ինժեներ մասնագիտությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր