ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Բրազիլիայում մեկ օրում 620 վարակակիր է մահացել
22:55, 07.07.2020 | mamul.am
4213 | 0

Բրազիլիայում կորոնավիրուսի համավարակի զոհերի թիվը գերազանցել է 65 հազարը։ Մեկ օրում 620 բուժառու է մահացել:

Կորոնավիրուսի հետևանքով մահացու ելքերի թիվը, վերջին տվյալների համաձայն, երկրում 65487 է, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1623284 դեպք:

Բացի այդ, երկրի առողջապահության նախարարության տվյալներով 927292 բրազիլացի ապաքինվել է:

Ներկայում Բրազիլիան Միացյալ Նահանգներից հետո աշխարհում վարակվածների և մահացածների թվով երկրորդ տեղն է զբաղեցնում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր