ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Toyota-ն հայտարարել է նոր քրոսովերի պրեմիերայի մասին
22:35, 07.07.2020 | mamul.am
15472 | 0

Ճապոնական Toyota ընկերությունը հուլիսի 9-ին կներկայացնի նոր կոմպակտ Corolla Cross ամենագնացը։
Toyota ընկերությունը հրապարակել է բոլորովին նոր կոմպակտ քրոսովերի թիզերը, որը մրցակցելու է Honda HR-V-ի, Mazda CX-30-ի և Nissan Kicks-ի հետ: Մեքենայի պրեմիերան տեղի կունենա Թաիլանդում։
Նախնական տվյալներով՝ նոր քրոսովերը կստանա Corolla Cross անվանումը և հիմնված կլինի TNGA-C մոդուլային պլատֆորմի վրա, որն օգտագործվում է Corolla և C-HR ստանդարտ մոդելներիի համար:
Մեքենայի ընդհանուր երկարությունը 4460մմ է, լայնությունը՝ 1825մմ, իսկ բարձրությունը՝ 1620մմ, ինչը, համապատասխանաբար, 100, 30 և 55 մմ-ով ավելի մեծ է C-HR-ի չափերից։ Անիվային բազայի չափը չի փոխվի՝ 2640 միլիմետր։ Ճանապարհային լուսավորությունը հավասար կլինի 161 միլիմետրի։
Շարժիչների շարքում կընդգրկվի 1,8 լիտրանոց մթնոլորտային ագրեգատ, որը զարգացնում է 140 ձիաուժ և 175 Ն·մ պտտվող մոմենտ ստեղծելու հնարավորություն։ Այն գործում է նաև վարիատորի հետ միասին: Բացի այդ, քրոսովերը հասանելի կլինի հիբրիդային ուժային համակարգով, որը բաղկացած է 100 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչից, էլեկտրական շարժիչից և մարտկոցից։
Ենթադրվում է, որ Թաիլանդում Toyota Corolla Cross-ը կարժենա մոտ 900000 բահտ (28856 ԱՄՆ դոլար)։ Դեռ պարզ չէ՝ այն նախատեսված է միայն հարավարևելյան Ասիայի շուկայի համար, թե այն կլինի համաշխարհային մոդել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր