ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Հայտնվել է WhatsApp-ի մրցակիցը, որն աշխատում է առանց համացանցի
23:30, 07.07.2020 | mamul.am
11384 | 0

Google ընկերությունն ավելացրել է սուրհանդակը (մեսենջերն) առանց համացանցի օգտագործելու հնարավորություն։ Սուրհանդակից օգտվողներն այլևս չեն վճարի թանկ սակագին հարազատների հետ շփվելու համար։
Այն կոչվում է RCS՝ «հաղորդակցման հարուստ ծառայություններ» և նախատեսված է՝ փոխարինելու սովորական SMS հաղորդագրությունները:
Այս պահին ավելի քան 30 բջջային օպերատոր ամբողջ աշխարհում ունի հավելվածի համապատասխան ծրագրային ապահովում։
Հետաքրքիր է նաև այն, որ այս տեխնոլոգիան չունի հաղորդագրության քանակի սահմանափակում, նաև երևում է, թե երբ է զրուցակիցը ստացել և կարդացել հաղորդագրությունը։
Այս սուրհանդակն օգտագործելու համար հարկավոր է Google Play-ից ներբեռնել Android Messages բջջային հավելվածը, որից հետո միացնել RCS գործառույթը, և եթե ձեր օպերատորն ունի ծրագրային ապահովում, դուք կարող եք հաղորդագրություններ ուղարկել նույնիսկ առանց համացանցին միանալու:
Դեռևս նման հնարավորություն չկա WhatsApp, Viber կամ Telegram հայտնի սուրհանդակնեից ոչ մեկում։
Android Messages-ը հասանելի է միայն Android սարքերի համար, և դեռ հայտնի չէ՝ արդյոք հավելվածը կթողարկվի iOS-ի համար, թե ոչ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր