«Սասնա Ծռեր» կուսակցության արցախյան թևի քարտուղարության անդամ Գեղամ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին այս հուշաքարը տեղադրված էր Ստեփանակերտի կենտրոնում, Ստեփան Շահումյանի արձանի կողքին, հետո որոշվեց, որ նախկին 4-րդ գումարտակի կողքի բլրի վրա պետք է կառուցվի մեծ հուշահամալիր Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակի համար և այս քարը տեղափոխվեց այնտեղ ու մեծ շուքով տեղադրվեց բլրի վրա, հետո, չգիտես ինչպես և ում որոշումով, հուշաքարը տեղափոխվեց ներկայիս Ստեփանակերտի գերեզմանոցի սկզբնամասում գտնվող աղբյուրի մոտ, իսկ բլրի վրա կառուցվեց Արցախի նախկին ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի համար առանձնատուն-դղյակը: |