ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Արցախյան ազատամարտի զոհերի հուշաքարը տեղափոխել, տեղը Մովսես Հակոբյանի դղյակն են սարքել». Գեղամ Գրիգորյան
00:05, 08.07.2020 | mamul.am
7638 | 0

«Սասնա Ծռեր» կուսակցության արցախյան թևի քարտուղարության անդամ Գեղամ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին այս հուշաքարը տեղադրված էր Ստեփանակերտի կենտրոնում, Ստեփան Շահումյանի արձանի կողքին, հետո որոշվեց, որ նախկին 4-րդ գումարտակի կողքի բլրի վրա պետք է կառուցվի մեծ հուշահամալիր Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակի համար և այս քարը տեղափոխվեց այնտեղ ու մեծ շուքով տեղադրվեց բլրի վրա, հետո, չգիտես ինչպես և ում որոշումով, հուշաքարը տեղափոխվեց ներկայիս Ստեփանակերտի գերեզմանոցի սկզբնամասում գտնվող աղբյուրի մոտ, իսկ բլրի վրա կառուցվեց Արցախի նախկին ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի համար առանձնատուն-դղյակը:
Ասեմ նաև, որ այս հուշքարը երկար ժամանակ փնտրել եմ ու այսօր պատահական հանդիպել եմ այստեղ տեղադրված:
Հիմա ձեզ եմ հարցնում՝ այ սուտի հայրենասեր, ընտրությունից-ընտրություն ծաղկեպսակ տեղադրող, կեղծ անկախիստներ, ո՞ւր էիք երբ այս տղաներն, իրենց կյանքը զոհաբերեցին ձեր նման ազգադավ ու փառամոլ, դրամապաշտ ուրացողների համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր