ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Միասնական քննությունների վերջին օրն է
09:10, 08.07.2020 | mamul.am
4083 | 0

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից այսօր քննություն է հանձնելու 1598 դիմորդ, «Կենսաբանություն»՝ 1112-ը և «Ֆիզիկա»՝ 197-ը: Քննական կենտրոնները 32-ն են․ 10-ը՝ Երևանում, 22-ը՝ մարզերում: Մայրաքաղաքի քննական կենտրոններից 5-ում միայն «Կենսաբանություն» է հանձնելու՝ 483 հոգի, 1-ում՝ «Ֆիզիկա»՝ 91 և 4-ում՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»՝ 377 հոգի: Այս մասին տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր