ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը՝ Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանը վնասելու մասին
12:00, 08.07.2020 | mamul.am
7998 | 0

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը մեկնաբանել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանը վնասելու փաստը:

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղադրված ու Հայոց ցեղասպանությանը և մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին նվիրված խաչքարը վնասելու առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան մեկնաբանությամբ:

Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների իշխանությունների պատշաճ ուշադրությունն այս հարցի նկատմամբ»։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը՝ Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանը վնասելու մասին  
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր