Բրազիլացի լրագրողները պատրաստվում են դատի տալ նախագահ Ժաիր Բոլսոնարուին, քանի որ վերջինը նրանց ենթարկել է վարակի վտանգի, երբ ասուլիսում հայտարարել է կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին: Լրագրողների ասոցացիայի ղեկավար Պաուլու Ժերոնիմո դե Սոուզան նշել է, որ նախագահը խախտել է բժիշկների կողմից սահմանված մեկուսացման ռեժիմը՝ լրագրողներին հրավիրելով մամուլի ասուլիսի: |