ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Սպասում եք՝ մնացածն էլ քրոնիկ դառնան, նոր չեղարկե՞ք». Վահան Բաբայան
04:10, 09.07.2020 | mamul.am
6654 | 1

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ գրել էի, որ պետք է չեղարկել բաց տարածքներում դիմակ կրելու որոշումը:

Այսօր պարետը մասնակի վերացրեց այն:

Դիմակ կարող են չկրել որոշ քրոնիկ հիվանդ մարդիկ:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ այսքան ժամանակ նույն այդ քրոնիկ հիվանդ մարդկանց ոստիկանական մեթոդներով ստիպում էին դիմակ կրել և տուգանում, հիմա вдруг որշվեց չեղարկել այդ որոշումը, նրանք ազատագրեցին դիմակից, բայց եթե կարող էին այն չկրել այսքան ժամանակ, ինչո՞ւ տանջեցիք այդ մարդկաց:

Երկրորդը՝ էդ շարքային ոստիկանը բժշկական էպիկրի՞զ ա կարողանլու կարդալ, որ ասենք՝ մեկը ասի՝ ես թոքերի խնդիր ունեմ ու ինչ-որ թուղթ ցույց տա:

Եվ երրորդը՝ բա մնացածը պարոն պարետ, սպասում եք՝ մնացածն էլ ձեր տուգանքների պատճառով քրոնիկ դառնան, նոր չեղարկե՞ք:

Սթափվեք և չեղարկեք բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու որոշումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր