ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ստեփանավանում իրավիճակը մտահոգիչ է. ահազանգ
15:15, 08.07.2020 | mamul.am
5052 | 0

Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել. «Բնակիչներն ահազանգում են, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր՝ մեծ քանակությամբ: Այսօր Ստեփանավանի քաղաքապետը՝ համապատասխան հանձնաժողովի և ոստիկանության ներկայացուցչի հետ, այցելել է Ձորագետի այն հատվածը, որտեղ լցվում են թափոնները: Նշված տարածքում պարզ է դառնում, որ ծանր մետաղների պարունակությամբ ջուրն անարգել լցվում է գետը, փոխելով ջրի գույնը, բացի դա՝ նույն վայրում տեսանելի են չորացած ծառեր, որը հավանաբար այդ թափոնների հետևանք է: Նշենք, որ նման ահազանգ հնչում է ոչ առաջին անգամ: Քաղաքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչները, գետի երեք հատվածնքերից ջուր են վերցրել, որը կուղարկվի փորձաքննության, իսկ կազմված արձանագրությունը կուղարկվի Լոռու մարզպետարան:

Ստեփանավանի համայնքապետարանը հորդորում է հանքի պատասխանատուներին՝ օր առաջ միջոցներ ձեռնարկել այս աղետը կանխելու ուղղությամբ»:

Ստեփանավանում իրավիճակը մտահոգիչ է. ահազանգ
Ստեփանավանում իրավիճակը մտահոգիչ է. ահազանգ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր