Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.17, EUR 574.15, RUB 6.60, GBP 634.70
+22 °C, +18 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Խնդրել է իր մասով հայցը մերժել, քանի որ «երկրի առաջին աներձագ» պաշտոն գոյություն չունի». Հրաչյա Հակոբյան
17:40, 08.07.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք հայտնի «մաքսանենգ ծխախոտի» գործի հետ կապված հայցադիմում եմ ներկայացրել դատարան՝ պահանջելով, որպեսզի այն անձինք, ովքեր պնդում էին, թե ես կամ իմ ընտանիքի անդամները կապ ենք ունեցել իրենց կողմից առաջ բերված ինչ-որ ապօրինությունների մեջ, հրապարակային հերքեն իրենց արած հայտարարությունները և ներողություն խնդրեն վիրավորանքների համար:

Օրերս այդ անձանցից մեկը դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխան, որով խնդրում է հայցն իր մասով մերժել, քանի որ, մեջբերում եմ իր հայցադիմումից. «..... «երկրի առաջին աներձագ» կոչում կամ պաշտոն գոյություն չունի, ուստի ես կարող էի նկատի ունենալ ում ասես, և տվյալ դեպքում հայցվորին` (Հրաչյա Հակոբյանին) նկատի չեմ ունեցել»:

Ահա այսպես են նրանք սուտ լուրեր տարածում, իսկ հետո պատասխանատվության ենթարկվելուց փորձում են հետ կանգնել իրենց ասածից, կամ այլ կերպ ասած՝ «задний դնեն»:

Այնուամենայնիվ, հուսով եմ, որ բոլորի հետ կհանդիպեմ դատարանում:

Կից տեղադրում եմ այդ անձանցից մեկի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանը»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր