ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Հայկական փակ տվյաները դարձել են ադրբեջանցի հաքերների համար լիարժեք հասանելի». Արման Աբովյան
20:20, 08.07.2020 | mamul.am
3418 | 0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտեք՝ ի՞նչ է կատարվում երկրում, երբ տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցները զբաղված են ոչ թե իրենց ուղղակի գործառույթով, այլ, օրինակ, օդում կախված լուրերի համաձայն՝ առավոտից երեկո «լսում են» ընդդիմադիրներին և կազմակերպում են տեղեկատվական գրոհներ իշխանության ընդդիմախոսների հանդեպ, կամ պարզապես չեն հասկանում իրենց գործառույթների բնույթը։
Արդեն տևական ժամանակ է, ինչ թուրքական և ադրբեջանական հաքերների ձեռքերում հայտնվում են ՀՀ քաղաքացիների մասին տվյալներ, դրա հետ մեկտեղ մենք չգիտենք հաքերային գրոհների իրական ծավալները և չգիտենք, թե ի՞նչ գաղտնի տվյալներ են հայտնվել թշնամու մոտ։
Սա չափազանց մտահոգիչ է և վտանգավոր...
Կարծում եմ, որ այս հարցերին պետք է, ինչ-որ կերպ լուծում տալ, հակառակ դեպքում հայկական փակ տվյաները դարձել են ադրբեջանցի հաքերների համար լիարժեք հասանելի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր