ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ատամնաբույժները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր ախտանշաններ
00:15, 09.07.2020 | mamul.am
11844 | 0

Հիվանդի առողջության վատթարացմանը զուգահեռ բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումները կարող են լինել COVID-19-ի երկրորդային դրսևորումներ։ Նման եզրահանգման են եկել Բրազիլիայի համալսարանի առողջապահության ֆակուլտետի հիստոպաթոլոգիական լաբորատորիայի ատամնաբույժները: Նրանք այս մասին հոդված են հրապարակել International Journal of Infectious Diseases գիտական ամսագրում։
Հոդվածի հեղինակները մանրամասն նկարագրել են բերանի խոռոչում վարակի դրսևորումները COVID-19-ով վարակված ու ծանր վիճակում գտնվող 67-ամյա տղամարդու օրինակով։ Նրա լեզվի ետևի հատվածում եղել են սպիտակ կետեր՝ դեղնավուն շրջանաձև հետքերով, խոցեր՝ ինչպես կանդիդոզի (սնկային վարակ) վերջին փուլում, ու նաև՝ ճաքեր լեզվի վրա։
Ախտանշաններից է նաև սնկային վարակը, համային զգացողության խանգարումները, թքագեղձերի վատ աշխատանքի արդյունքում՝ բերանի չորությունը, բերանի խոռոչի լորձաթաղանթի գերզգայունությունը։
Բրազիլացի հետազոտողները հակված են նրան, որ նկարագրված դրսևորումները երկրորդական են և առաջանում են COVID-19-ի հիվանդների իմունային վատթարացման արդյունքում: Բացի այդ, բերանի խոռոչի բորբոքումը կարող է կապված լինել օգտագործված դեղերի կողմնակի ազդեցություններից.
Մասնագետները կարևորում են կորոնավիրուսով հիվանդների կլինիկական ատամնաբուժական հետազոտությունը։ Հիվանդների դուրս գրման ժամանակ, նրանց պետք է զննեն ինչպես ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, այնպես էլ՝ ստոմատոլոգիական կաբինետում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր