«Հայաստանյան իրականության մեջ վերջին մեկ տարվա ընթացքում ամենաինտրիգային հարցը, որը դեռևս վերջնական հանգուցալուծում չի ստացել, վերաբերում է ՀՀ դատաիրավական ոլորտի փոփոխություններին, իսկ ավելի կոնկրետ՝ ՍԴ շուրջ ընթացող գործընթացներին, որոնց պատճառով իշխանությունները փաստացի խոր ճգնաժամ ձևավորեցին Սահմանադրական դատարանում։ Այս հարցում իշխանությունը միջազգային հարթակներում տեղի ունեցող ամեն մի զարգացում մատուցում է իրեն ձեռնտու «սոուսով»՝ հույսով, որ միջազգային գործընկերներն իրենց դատողություններն ու եզրահանգումները կայացնելիս ստեղծված ընդհանուր պատկերի մասին հստակ պատկերացում չեն ունենա և ադեկվատ գնահատական տալու հնարավորությունից զրկված կլինեն։ Սակայն հասկանալի է, որ միջազգային ոչ մի կառույց չի առաջնորդվում բացառապես միակողմանի տեղեկատվությամբ»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |