ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են. ինչ է սպասվում «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորներին. «Ժողովուրդ»
08:50, 09.07.2020 | mamul.am
5757 | 0

«Ազգային Անվտանգության ծառայությունը կարծես թե որս է սկսել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորների նկատմամբ: Երեկ հայտնի դարձավ, որ ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է խուզարկություններ իրականացրել նախկին և ներկա պատգամավորների տներում կամ գրասենյակներում:

Մեզ հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ներկայիս պատգամավոր և «Ծառուկյան» դաշինքի նախկին պատգամավոր Տիգրան Ստեփանյանը նշեց, թե խուզարկություն եղել է իր գրասենյակում: «Գրասենյակը չի աշխատում, ընտրություններից հետո անմիջապես փակվել է: Տարել են թերթիկներ, որտեղ կուսակցությանը անդամակցված անձանց անուններ են եղել: Միայն դա է եղել մեզ մոտ»,– հայտնեց Ստեփանյանը՝ ընդգծելով, թե չի վախենում ԱԱԾ-ի գործողություններից:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր