ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հանգստյան օրերին իշխանության ներսում բավականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել. «Փաստ»
09:00, 09.07.2020 | mamul.am
7255 | 0

«Հակառուսական տրամադրությունների ակտիվացման փաստն այլևս նույնիսկ թաքցնել չի հաջողվում: Փորձագետները քանիցս նշել են, որ դա արվում է իշխանության մեջ տեղավորված, ինչպես նաև իշխանամերձ արևմտամետ հայտնի շրջանակների նախաձեռնությամբ ու վերահսկմամբ։

Այս օրերին վերստին ակտիվորեն քննարկվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը, նշվում է, որ այս թեման իշխանությանը սպասարկող «փորձագիտական» որոշակի շրջանակների կողմից պարբերաբար դրվում է Նիկոլ Փաշինյանի սեղանին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, հանգստյան օրերին իշխանության ներսում բավականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել, որոնց հիմնական թեման կապված է եղել հենց 102-րդ ռազմաբազայի հետ։ Բանն այն է, որ իշխանության մեջ գտնվող այն սեգմենտը, որը բացահայտ հակառուսական «գծի մեջ» է, Փաշինյանին տևական ժամանակ փորձում է ամեն կերպ համոզել, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել և դա անել իրենց «երկրորդ էշելոնի» միջոցով։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր