ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ
09:35, 09.07.2020 | mamul.am
6854 | 0

Հուլիսի 8-ին՝ ժամը 20:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Ավետիք Մ․, ծնված 1980թ.) և «Honda Fit» (վարորդ՝ Հայկ Մ․, ծնված 1991թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Հայկ Մ-ն տեղում մահացել է, իսկ Ավետիք Մ-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր