Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 484.83, EUR 571.91, RUB 6.61, GBP 634.16
+26 °C, +18 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա»․ Արսեն Թորոսյան
11:20, 09.07.2020

Կառավարության նիստի սկզբում վարչապետն անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, խոսեց պարետի նոր որոշման մասին։ «Այսինքն բանավոր խոսքի վրա հիմնվելով՝ ոստիկանությունը չի կարող դիմակ չկրելու փաստը համարել հարգելի»,- ասաց վարչապետը։

Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանը նոր որոշում էր ստորագրել, ըստ որի՝ քրոնիկ շնչառական հիվանդություններ անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններն իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ։

Նիստի ժամանակ տվյալներ ներկայացրեց նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Եթե երկու բառով ասեմ՝ վիճակը մնում է կայուն, բայց ծանր։ Բացասական միտում չկա, բայց նաև էական դրական միտում էլ չկա․․․ Ակնկալվում է ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի աշնանային աճ»։

Կառավարության նիստ
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր