ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ինչո՞ւ չի թանկանում #Bitcoin-ը․ պարզաբանում են վերլուծաբանները
20:45, 09.07.2020 | mamul.am
5251 | 0

Bitcoin կրիպտոարժույթի փոխարժեքի երկարատև, բազմակի աճի համար կրիպտոշուկայում բացակայում են համակարգային ներդրողները, գրում է РБК-ն։ Այս մասին հայտնել է eToro ընկերության վերլուծաբան Սիմոն Փիթերսը: Նրա կարծիքով, կրիպտոարժույթի փոխարժեքի 10 հազար դոլարից ավել կայուն աճի համար անհրաժեշտ է

մեծ ներդրումների տեսքով ներարկումներ, որոնք կարող են իրականացվել միայն կազմակերպությունների կողմից: Հատկապես, երբ խոսքը 30-40 հազար դոլարի փոխարժեքի մասին է, գրում է Bitcoin.com կայքը։
Փիթերսի կարծիքի հետ համամիտ է BestChange.ru կայքի ավագ վերլուծաբան Նիկիտա Զուբորևը։ Բիթքոինի փոխարժեքի աճը շարունակելու համար անհրաժեշտ են նոր ներդրումներ: Ներդրումների անհրաժեշտ ծավալը կարող է տրամադրվել ինստիտուցիոնալ ներդրողների հաշվին:
Սակայն կրիպտոշուկայում նման դերակատարողների կապիտալի զանգվածային ներհոսքը դեռ կասկածի տակ է: Որպեսզի ինստիտուցիոնալ մասնակիցները մուտք գործեն կրիպտոշուկա, անհրաժեշտ է զարգացնել դրա ենթակառուցվածքները: Խոսքը նոր տեսակի օրենսդրական կարգավորումների և մանիպուլյացիայի դեմ պայքարի մասին է: Այս խնդիրների առկայությունը կանխում է կրիպտոարժույթի ոլորտում միջոցների ներդրմանը և կանխում է փոխարժեքի աճը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր