ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Մեր երեխաներն անցնելու են հայ եկեղեցու պատմությունը «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում». ԿԳՄՍ նախարար
19:25, 09.07.2020 | mamul.am
6283 | 2

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ տեղի ունեցող քննարկումներին:

Հիշեցնենք՝ հանրային քննարկման էր դրվել Հանրակրթության պետական չափորոշիչների նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանել դպրոցական ծրագրից: Թեման լայն արձագանք ստացավ. եղան թե՛ քննադատություններ, թե՛ դրական արձագանքներ:

Նախարարն այսօր հայտնել է, որ տարածված տեսակետները, թե թեման ընդհանրապես հանվում է դպրոցական ծրագրերից, իրականությանը չի համապատասխանում:

«Մեր երեխաները դպրոցում սովորելու են և անցնելու են հայ եկեղեցու պատմությունը: Այսինքն, եկեղեցու հիմնադրումից մինչև մեր օրերը այդ գիտելիքներն ունենալու են մեր երեխաները «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում: Շատ տարօրինակ է, որ ոմանք փորձում են հայ եկեղեցու պատմությունը տարանջատել հայ ժողովրդի պատմությունից: Մենք դա դիտարկում ենք որպես մեկ միասնական պատմություն: Այդ տարանջատումները տարօրինակ են, մանիպուլյատիվ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր